Զարուհի Փոստանջյան. Հայտնի չէ, թե ինչի համար է պայքարում Նիկոլ Փաշինյանը

«Երկիր ծիրանի»-ն նշում է հիմնադրման 1-ամյակը
zaruhi-postanjyan-ruben-haxverdyan2

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը արդյունավետ է համարում կուսակցության մեկամյա գործունեությունը և կարևորում այն հանգամանքը, որ անցած մեկ տարվա ընթացքում հետ չեն կանգնել իրենց հայտարարած սկզբունքներից:

Մարտի 15-ին տեղի է ունեցել «Երկիր ծիրանի» կուսակցության 1-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել ուղերձով:

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը կարևորել է այն հանգամանքը, որ հավատարիմ են մնացել իրենց ծրագրերին և որդեգրած սկզբունքներին:  «Մենք ունենք մեր հստակ ծրագիրը, որով առաջնորդվելու ենք. որևէ խոչընդոտ մեզ չի կարող կանգնեցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նա:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է նաև հարցին, հնարավո՞ր է միանա ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարություններ է անում փողոցային պայքար սկսելու վերաբերյալ: Նա ընդգծել է, որ հայտնի չէ, թե ինչի համար է պայքարում Նիկոլ Փաշինյանը, ուստի ինքը չի կարող ասել` կմիանա՞, թե՞ ոչ:

 

*

*