Պոպով. ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն

Համանախագահներն Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին եղած գաղափարները
igor-popov

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը:

Դիվանագետը նշել է, որ համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին եղած գաղափարները: Նա նաև ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է իրադրությունը շփման գծում:

*

*