Պոպով. «Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ որոշակի փուլում»

Ադրբեջանի կազմում Արցախի գոյության անհնարինության հարցը բանակցությունների առարկա է...
igor-popov-arcakh

Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ որոշակի փուլում: Այս մասին Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը:

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության համաձայնագրի պատրաստմանը նախորդող շրջանակային պայմանավորվածությունների եզրափակման փուլը կարող է լինել հիմնակետը»,- ասաց ռուս համանախագահը:

Լրագրողի հարցին` «Չեք կարծում արդյոք, որ այլևս անհնար է Լեռնային Ղարաբաղի որևէ կերպ ներառումը Ադրբեջանի կազմում» Պոպովը պատասխանեց. «Այդ թեման բանակցությունների առարկա է»:

*

*