Վիգեն Սարգսյան՝ « ԶՈՒ առջեւ դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների»

ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ խոսել է ՊՆ-ը:
vigen-sargsyan

Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ պետության ռազմական ոլորտի մասին էլ խոսել է Պաշտպանության նախարարը: «Տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները եւ հայկական 2 պետությունների առջեւ ծառացած սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրը, Զինված ուժերի առջեւ դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների»,- արտահերթ ելույթում ասել է Վիգեն Սարգսյանը, եւ հավելել, որ պարտավոր ենք հզորացնել եւ զարգացնել մեր Զինված ուժերի պաշտպանական կարողությունները տնտեսական ու ժողովրդագրական ներուժից առաջանցիկ կամ առնվազն այդ ներուժի առավելագույն չափով:

«Այս իրողությունը մեզանից պահանջում է ունենալ ռազմաքաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց, արդիականացող ռազմական արդյունաբերության եւ ռազմական գիտության արդի ձեռքբերումների արդյունավետ կիրառում, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ»,- հայտարարել է նորանշանակ նախարարը եւ ընդգծել՝ այդ նպատակով կառավարության ծրագրի պաշտպանական հատվածի հիմքում դրել են «ազգ-բանակի» գաղափարը։

*

*