ՊՆ-ն անդրադարձել է Տեր-Պետրոսյանի ելույթին՝ մենք հպարտանում ենք սահմանին կանգնած զինվորով ու սպայով

Անդարադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե այսօր հայ ժողովուրդը հպարտանում է միայն Հենրիխ Մխիթարյանով՝ պաշտպանությա նախարարն ասել է...
vigen-sargsyan

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հունաստան, այնուհետեւ լինելու է Վրաստանում: Մինչ թռիչքը՝ օդանավակայանում, նա լրագրողների հետ զրույցում խոսել է Հունաստան կատարելիք այցի կարեւորության մասին՝ ընդգծելով, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի զինված ուժերի կայացման գործում, այսօր էլ շատ հայ կուրսանտներ սովորում են Հունասատանի ռազմաուսումնական հաստատություններում:

Նախարարը նաեւ նշել է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ, Հունաստանը Հայաստանի ամենաարդյունավետ եւ հարմար գործընկերներից է:

Վիգեն Սարգսյանը նաեւ անդրադարձել է Հայ ազգային կոնգեսի համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ «ազգ-բանակը» ոչ թե երկրի ռազմականացմանն է միտված, այլ Զինված ուժերը հասարակությանն ավելի սերտ կապելու գաղափարախոսություն է: Անդարադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե այսօր հայ ժողովուրդը հպարտանում է միայն Հենրիխ Մխիթարյանով՝ պաշտպանությա նախարարն ասել է, որ մենք հպարտանում ենք նաեւ մեր երաժիշտներով ու գիտնականներով, բժիշկներով ու օլիմպիական չեմպիոններով, բայց նախեւառաջ՝ սահմանին կանգնած զինվորով ու սպայով:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*