ՊՆ-ում նոր նշանակումներ են եղել

Գնդապետ Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։
nakhagah-hramanagir

Այսօր նախագահի տարբեր հրամանագրերով ՊՆ-ում նոր նշանակումներ են եղել:

Հրամանագրերում մասնավորապես ասվում է.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-մայոր Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-մայոր Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-մայոր Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

*

*