Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետին

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ռոման Գոլուբիցկուն․․․
tonoyan-golubickin

Սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկուն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ռոման Գոլուբիցկուն սահմանապահ վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ԱՊՀ սահմանի պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները