Հայ-հնդկական համագործակցություն՝  պաշտպանական ոլորտում

ՊՆ պատվիրակությունն այցելել է նաեւ Հնդկաստանի տարբեր քաղաքներում տեղակայված զինվորական ստորաբաժանումներ։
pn-sahman-iravichak-larvac

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար մայիսի 16-ից 20-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի գլխավորությամբ։

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում, այցելել է մի շարք զորամասեր եւ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։

Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, տարբեր զորավարժությունների եւ վարժանքների, ինչպես նաեւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, իրավապայմանագրային դաշտն ամրապնդելու, երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ձեւաչափը շարունակելու եւ ՄԱԿ-ի շրջանակներում շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։

 

*

*