Պաշտպանության նախարարությունը համազգեստի Armenian Army բրենդ է մշակել

«... որպեսզի գովազդենք բանակը»
davit-tonoyan (2)

ՀՀ պաշտպանության նախարարությունը Armenian Army անվամբ համազգեստներ կստեղծի։ Այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական բրենդերը։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս,  ԶՈՒ պաշտոնական համազգեստը չէ։ Քանի որ ես քաղաքացիական եմ, գտնում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստը կրեմ։ Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը»,- ասաց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։

 

 

*

*