Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի սպառազինությունը. Դավիթ Տոնոյան

Արդիական սպառազինություն, որը չկա նույնիսկ ՌԴ բանակում
davit-tonoyan-panik2 (1)

Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ  չգտնվող սպառազինություն է»,-  հավելեց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով  ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրում փոփոխությունների հավանականությանը՝  Դավիթ  Տոնոյանը ասաց.

«Դրանք քարի վրա  գրված փաստաթղթեր  չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք  պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է։ Փանիկի միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների, բայց ես հիմա ձեզ չեմ կարող հաստատ ասել»։

 

*

*