ՀՀ ՊՆ-ն առաջարկում է բանակից խուսափելու համար սահմանված վճարի չափը հասցնել 9 մլն դրամի

Ամեն բաց թողնված զորակոչի համար սահամանել 500 հազար դրամ, նախկին 30 հազար դրամի փոխարեն
zinvor-zenq-maqrel

Նոյեմբերի 14-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստին ընդառաջ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկելու է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որը ներկայացրել են խորհրդարանի բոլոր խմբակցությունները։

Այս փոփոխություններով առաջարկվում է ևս մեկ անգամ երկարաձգել օրենքի գործունեության ժամկետը՝ թույլ տալով, որ արտերկրում գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կարողանան Հայաստան վերադառնալ, օրենքով սահմանված գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել: Սահմանված նախորդ ժամկետը 2015 թվականի մայիսին էր:

Այս երկարաձգման առնչությամբ, ՊՆ-ն նշում է, որ այն պետք է լինի նման վերջին հնարավորությունը, որպեսզի փողով բանակից խուսափելու ճանապարհը փակվի:

Բացի այդ, պաշտպանության նախարարությունն առաջարկ ներկայացրել՝ բանակից խուսափելու համար սահմանված վճարի չափը զգալիորեն մեծացնել՝ հասցնելով մոտ 9 միլիոն դրամի: Այսինքն՝ ամեն բաց թողնված զորակոչի համար սահմանել 500 հազար դրամ, նախկին 30 հազար դրամի փոխարեն։

*

*