Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Դմիտրի Մեդվեդեւի նախագահությամբ կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
nikol-pashinyan varchapet -08052018a

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26–ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։

Հուլիսի 26-27–ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի նախագահությամբ կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները։

Կառավարության ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության երկրների թվային զարգացման, էներգետիկայի եւ տրանսպորտի, արդյունաբերական եւ մաքսային համագործակցության, ԵԱՏՄ-ի նորմատիվ իրավական դաշտի բարելավման հարցեր։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները