Պետդուման վավերացրել է ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ կնքված ՀՕՊ համաձայնագիրը

Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգը դիտարկվում է...
petduma

Պետդուման վավերացրել է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի կնքած համաձայնագիրը:

Փաստաթուղթը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանն էր ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայաստանի հետ այդ համաձայնագիրը կնքվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում՝ 5 տարով: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի վրա դրվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպումը եւ իրականացումը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի մարտական կառավարման համակարգը, ինչպես նաեւ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառելու համար մշտապես պատրաստվածության մեջ պահելը, հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող այլ զորքերի հետ փոխգործակցությունը: Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգը դիտարկվում է որպես ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մաս:

Հայաստանի Ազգային ժողովն այս համաձայնագիրը վավերացրել էր ավելի վաղ՝ հունիսին, արտահերթ նստաշրջանում:

*

*