Դեռեւս վաղ Է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Պեսկով

Պեսկովը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին...
peskov

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ դեռեւս վաղ Է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պեսկովը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 14-ին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Դա առաջին ծանոթությունն էր, դեռեւս վաղ Է խոսել ինչ-որ շարունակության մասին»,- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը:

*

*