Մոսկվան ուշադիր հետևում է ԼՂ անկախության ճանաչման օրինագծի ընդունման ուղղությամբ ՀՀ քայլերին

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Մոսկվան չի քննարկել ԼՂ անկախության ճանաչման մասին օրինագիծը...
Peskov

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Մոսկվան չի քննարկել ԼՂ անկախության ճանաչման մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է РБК-ն:

«Ոչ, դա Մոսկվայում չի քննարկվել: Մենք շատ ուշադիր հետևում ենք այդ համատեքստում ընդունվող որոշումներին և նախկինի պես ակնկալում ենք, որ հակամարտության կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են խախտել փխրուն հրադադարը և հանգեցնել լարվածության սրման»,- նշել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունն այսօր  հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որին դեռ երեկ անդրադարձել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Արբեջանը այս նախագծի հնարավոր ընդունմանը խիստ նյարդային էր արձագանքել՝ նշելով, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է արձագանքի սրան:

*

*