Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են. Պեսկով

«Ինչո՞ւ Մոսկվան պետք Է միջամտի»
putin-peskov

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կապված ընդդիմության ակցիաների հետ, այդ երկրի ներքին գործն են, այդ իրադրությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ ենթադրական դատողություններն անտեղի են: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն Է, սա այն ամենն Է, ինչ ես կարող եմ ասել»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե ՌԴ-ն տարածաշրջանում ապակայունացման սպառնալիք տեսնում Է արդյոք Հայաստանում բողոքի գործողությունների կապակցությամբ:

«Ինչո՞ւ Մոսկվան պետք Է միջամտի»,-տարակուսանք Է հայտնել Պեսկովը այն հարցի կապակցությամբ, թե որ դեպքում ռուսական կողմը կարող Է միջամտել իրադրությանը:

«Այստեղ ենթադրական դատողությունները բացարձակապես անտեղի են», — ասել Է նա: Մամուլի քարտուղարը հիշեցրել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Սերժ Սարգսյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն Է, որի հետ մենք ամենասերտ հարաբերություններն ենք զարգացնում, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մասնակիցն Է, ուստի մեզ համար կարեւոր Է այդ երկիրը. դրա համար Էլ մենք ուշադիր հետեւում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին»,-ասել Է Պեսկովը: Իսկ Գյումրիի ռուսական ռազմակայանում հատուկ ռեժիմ սահմանելու հնարավորության վերաբերյալ հարցը Կրեմլի ներկայացուցիչը վերահասցեագրել Է պաշտպանության նախարարությանը:

*

*