ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով

«Աշխատանքները շարունակվելու են...»
dmitri-peskov

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը  չի լուծվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ լուծվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

«Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա եղել:

«Աշխատանքները շարունակվելու են»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ հաջորդ քարտուղարը լինելու է Բելառուսի ներկայացուցիչը։

*

*