Վարչապետը ներկայացրել է ՊԵԿ-ի նոր ղեկավարին

Վարչապետի խոքով` պետք է առավելագույնս նվազեցնել փաստաթղթերի տրամադրման ժամկետները:
vardan-harutyunyan

«Պետք է ստեղծել բարենպաստ պայամաններ օրինական դաշտում աշխատող տնտեսվարողների համար: Եթե նույնիսկ ստվերը դուրս բերելիս իրականացվող միջոցառումները մեծ օգուտ են տալիս, բայց վնասում են սպիտակ դաշտում աշխատող տնտեսավարողին, ապա այդ միջոցառումները չեն իրականացվելու»,- նշել է վարչապետը՝ ներկայացնելով ՊԵԿ նոր ղեկավարին:

Վարչապետի խոքով` պետք է առավելագույնս նվազեցնել փաստաթղթերի տրամադրման ժամկետները:

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է ոչ միայն այն տեղեկանքներին, որ ՊԵԿ-ն է պահանջում, այլ այն տեղեկանքների մասին, որ կողքի գերատեսչություններից ու հիմնարկներից անհրաժեշտ է , որպեսզի ձեւակերպեն: Դուք շատ լավ տիրապետում եք իրավիճակին, եւ շատ լավ գիտեք, որտեղ է թուղթը ավելորդ: Օրինակ, սննդի տեսչություն, դեղորայքի ներկրման ոլորտում, պետք է հստակ, մաքսիմալ ձեւակերպել խաղի կանոնները, քաշքշուկը մինիմումի հասցված լինի, տեղեկանքների քանակը՝ մինիմումի»,- նշել է վարչապետը:

Վարդան Հարությունյանն այդ պաշտոնում փոխարինել է Հովհաննես Հովսեփյանին, որն ընդամենը 7 ամիս է ղեկավարել ՊԵԿ-ը: Մինչ այդ Հովհաննես Հովսեփյանը զբաղեցնում էր նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը:

*

*