Վարչապետը պարզաբանում է, թե ինչու է նպաստի փոխարեն ավելացնում նպաստառուին վճարող պաշտոնյայի աշխատավարձը

ՊԵԿ-ը պարտավորվել է, որ այս տարվա պետբյուջեի եկամուտները 40 մլրդ դրամով գերակատարվելու են...
nikol-pashinyan

ՊԵԿ-ը պարտավորվել է, որ այս տարվա պետբյուջեի եկամուտները 40 մլրդ դրամով գերակատարվելու են, ինչը հնարավորություն է տալիս հուլիսի մեկից բարձրացնել զինծառայողների աշխատավարձն ու սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձերը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում ՊԵԿ-ը 11.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային եկամուտների պլանը, դա առաջին եռամսյակում տարվա համար նախատեսված պահուստային ֆոնդը գերազանցող գումար է:

«Մենք լարված աշխատանք ենք ունեցել ՊԵԿ հետ, որը տեսանելի չի եղել, ուրախ եմ, որ այս տարի կարողանում ենք այն խնդիրը, որն առաջին կառավարության նիստում դրել էի ՊԵԿ առաջ, գերակատարել հարկային հավաքագրումները` առանց բիզնեսի նկատմամբ ռեպրեսիվ եւ ճնշող գործողությունների, նպատակին այսօր հասնում ենք»,- վստահեցրեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է պետական ծառայությունը գրավիչ դարձնել մասնագետների համար:

Փաշինյանն անդրադարձավ դիտարկմանը, որ ասում են՝ փոխանակ նպաստառուի նպաստը բարձրացնեք, նրան նպաստառուին վճարող պաշտոնյայի աշխատավարձն եք բարձրացնում: «Այո, այդ ճանապարհով պետք է գնանք, որ նախ ապահովենք այդ գումարների հասցեականությունը, եւ տանք խթան այն պաշտոնյային, որ նա իր աշխատանքը պատշաճ կատարի»:

Վարչապետն ընդգծեց, որ նախկինում պաշտոնյաները ծրարով աշխատավարձ են ստացել, ինչն այսօր չկա:

*

*