ՊԲ հրամանատարն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

Ներկայացվել են սպասվող ծրագրերը...
pb (1)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Պիեռ-Էմանուել Դյուքրուեն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել սպասվող ծրագրերը:

Բանակի հրամանատարն էլ նշել է, որ դեռևս բանակի շտաբի պետ եղած ժամանակներից քաջածանոթ է ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում կազմակերպության առաքելությանը:

*

*