Պավլիկ Մանուկյանը կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա. Ժիրայր Սեֆիլյան, Վարուժան Ավետիսյան

Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն են տարածել․․․
jirayr-sefilyan-varujan-avetisyan

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներ Վարուժան Ավետիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն են տարածել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունների մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Գարեգին Չուգասզյանը չի եղել «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, հետեւաբար չի կարող լինել դասալիք՝ ընդգծելով, որ «Սասնա Ծռեր» խմբավորումը և«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը տարբեր կառույցներ են, ուստի դրանց միտումնավոր նույնացումը և այդ կեղծ նույնացման շահարկումը մոլորեցնում է մարդկանց։

«Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը, որ փառավոր կենսագրություն ունի և «Սասնա Ծռերի» ապստամբության ժամանակ անօրինակ հերոսական արարք է կատարել՝ նաև իր որդուն զոհասեղանին դնելով, ինչի շնորհիվ արժանիորեն վայելում է անձամբ մեր, մեր ընկերների և մեր ժողովրդի սերն ու հարգանքը, վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա», — մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը հայտարարել էր, որ իր համար երբեմնի սիրելի Վարուժան Ավետիսյանը վերածվել է զզվելիի, իսկ Գարեգին Չուգասզյանին անվանել է դասալիք, որը «Սասնա ծռեր»-ի անունից հանդես գալու իրավունք չունի:

*

*