Պավլիկ եւ Արամ Մանուկյանները չեն աջակցում եւ չեն անդամակցելու «Սասնա Ծռեր» կուսակցությանը

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պավլիկ Մանուկյանի որդին:
aram-manukyan

«Սասնա ծռեր»-ի անդամներ Պավլիկ եւ Արամ Մանուկյանները չեն աջակցում եւ չեն անդամակցելու «Սասնա Ծռեր» կուսակցությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պավլիկ Մանուկյանի որդին՝ դատաքննության ընթացքում ստորագրությամբ կալանքից ազատված Արամ Մանուկյանը:

Նա մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ, քանի որ շատ են «Սասնա Ծռեր» կուսակցությանը իմ ու հորս` Պավել Մանուկյանի անդամակցելու մասին ինձ ուղղված հարցերը, որոշեցի բոլորին մեկ հայտարարությամբ պատասխանել: Ես եւ հայրս չենք աջակցում եւ չենք անդամակցելու «Սասնա Ծռեր» կուսակցությանը»:

Նշենք, որ վերջին դատական նիստերում Պավլիկ Մանուկյանը հանդես էր գալիս խմբի անդամների տեսակետներին հակադրվող հայտարարություններով, ադ թվում` հայտարարելով, որ ոստիկաններից Գագիկ Մկրտչյանը սպանվել է դատարանի որոշմամբ ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանի կողմից։

*

*