Պատգամավորները երդվեցին բարեխղճորեն կատարել իրենց պարտավորությունները

ԱԺ նախագահի ընտրությունը տեղի կունենա փակ քվեարկությամբ: Դրանից հետո կընտրվեն ԱԺ երեք փոխնախագահները:

Այս պահին  ԱԺ նախագահ են ընտրում:  ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, շնորհակալություն հայտնելով Գալուստ Սահակյանին, առաջադրեց Արա Բաբլոյանի թեկնածությունը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ՝ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը:

ԱԺ նախագահի ընտրությունը տեղի կունենա փակ քվեարկությամբ: Կընտրվեն նաեւ ԱԺ երեք փոխնախագահները (նախկին 2 փոխնախագահների փոխարեն): Մեկը կլինի ընդդիմությունից:

Նիստը վարող Կնյազ Հասանովը ընթերցել է պատգամավորների երդման տեքստը, որում մասնավորապես ասվում է.

«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

*

*