Նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնելու են ընտրողները

Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին:
kyh

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները կհանձնի ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Արարողության նորույթն այն է, որ այս տարի պատգամավորներին մանդատ են հանձնելու ընտրողները: Նրանք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ»,-ասաց Սմբատյանը:

Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին: Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

*

*