Փաստաբանները դիմել են ՀՀ նախագահին

Փաստաբանները խնդրում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերադարձնել ՀՀ Ազգային ժողով․․․
pastabanneri-palat (1)

Փաստաբանների նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով ՀՀ Ազգային ժողով վերադարձնելու և քննարկում պահանջելու խնդրանքով:

«Փաստաբանները կարծում են, որ  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում առաջին ընթերցումից հետո ավելացված` փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը»,- նշված է դիմումում:

Դիմելով ՀՀ նախագահին՝ փաստաբանները խնդրում  են Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

 

*

*