Պասկալեւայի դեմ ձեռնարկված Ադրբեջանի դեսպանատան արշավը ձախողվել է

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան Պասկալեւայի գործունեության վերաբերյալ զեկուցագրեր է ուղարկել Ադրբեջանի ԱԳՆ Մամեդյարովին:
cvetanna-paskaleva

Բուլղարիայի թե′ պետական, թե′ հասարակական լայն շրջանակներն անուշադրության են մատնել բուլղարացի լրագրող, ռեժիսոր Ցվետանա Պասկալեւայի գործունեությունը պախարակելու Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանության բոլոր ջանքերը:Այս մասին գրում է «Արմենպրեսը»։

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանը ստիպված է եղել լրագրողի դեմ իրականացված ճնշումների ձախողման մասին զեկուցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին․ այս մասին է վկայում  համացանցում բաց հասանելիություն ստացած հակերային խմբի հրապարակած փաստաթուղթը:

Ըստ 2017թ. հունվարին տեղի ունեցած նամակագրությանը, Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան Պասկալեւայի գործունեության վերաբերյալ զեկուցագրեր է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Զեկուցագրերից երեւում է, որ Ադրբեջանի դեսպանը վարկաբեկել է Պասկալեւային Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մոտ: Տեսնելով, որ միայն զրպարտելն արդյունք չի տալիս, ջանքեր են գործադրվել Ցվետանա Պասկալեւային Բուլղարիայի Լրագրողների եւ կինեմատոգրաֆիստների միություններից հեռացնելու ուղղությամբ, որը, սակայն, հաջողություն չի ունեցել:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*