Փաշինյանն ու Մեդվեդեւը հանդիպել են

Փաշինյանը հաջողություն է մաղթել ռուսական թիմին:

Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի  Մեդվեդևի հանդիպումը, հայտնում է ТАСС-ը:

Մեդվեդևը Փաշինյանին շնորհավորել է ընտրվելու կապակցությամբ և նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են համակարգված սցենարով, վստահ և դինամիկ:

«Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, և մենք միասին ձգտում ենք ինտեգրացիոն միավորման, համագործակցում ենք ՀԱՊԿ-ում և զարգանում համակարգված սցենարով, մենք համակարգում ենք մեր զարգացումը սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում»,-ասել է նա` ընդգծելով, որ երկու երկրների կառավարությունները պետք է ձգտեն փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Փաշինյանը, իր հերթին, շնորհավորել է Մեդվեդևին ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի  կապակցությամբ և հաջողություն մաղթել ռուսական թիմին:

«Մեր հարաբերությունները, կարելի է ասել, զարգանում են դինամիկ: Դրանք միշտ հատուկ են եղել և այդպիսին էլ կմնան: Ես չեմ կասկածում դրանում և վստահ եմ, որ տնտեսական ոլորտում մեր հարաբերությունները նույնպես կզարգանան»,- ասել է նա:

 

*

*