Իշխանությունը կկտրի նաեւ «կոռուպցիայի մեջ թաթախված յուրայինների թաթիկները»

Լոռեցյանը կասկածյալի կարգավիճակում գտնվող 3-րդ բարձրաստիճան պաշտոնյան է

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են: Այս մասին հայտնել են Ազգային Անվտանգության ծառայությունից:

Արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի չափը եւ հատկացվող խոշոր պարգեվավճարներն ապահովագրում են կաշառակերությունից, կոռուպցիոն սխեմաների գործածությունից:

Այս հարցի պատասխանը, իհարկե, նախօրեին ԱԱԾ-ի բացահայտածի հիման վրա այդպես միանշանակ հնարավոր չէ տալ: Սակայն որոշակի մտահոգությունների առկայությունը շատ տեղին է: Չէ՞ որ եւս մեկ փոխնախարար է գլխավոր կասկածյալը, իսկ կաշառքի փոխանցման շղթայի մի օղակում՝ ԱԱԾ աշխատակիցները «ձեռքից են բռնել»:

Այդուամենայնիվ, չնայած իր տեղակալի անվան հնչեցմանը, հենց տվյալ գերատեսչության ղեկավարն էլ վստահ է, որ բարձր պարգեվավճարների տրման պրակտիկան, որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց, պետք է շարունակվի:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*