Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ

«Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված...»
aliev-nikol-lukashenko-aph

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված: Համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք: Գիտեք, որ իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք: Զրուցել ենք նաև  բանակցային գործընթացի նախորդ դրվագներից և այլն»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել ԱՊՀ ֆորմատով ճաշ, որի ընթացքում էլ եղել է իր և Ադրբեջանի նախագահի շփումը:

*

*