Նիկոլ Փաշինյանը Յոհաննես Հանի հետ հանդիպմանը կարևորել է ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին

Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը:
pashinyan-yohannes-yan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 29-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: «Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին», — նշել է Նիկոլ Փաշինյանը:

Շարունակությունը՝ այստեղ։

 

*

*