«Քաղաքացիական պայմանագիր»-ը հնարավոր է, որ դաշինքով մասնակցի Երեւանի քաղաքապետի ընտրություններին․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ քննարկում է...
nikol-pashinyan (1)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Այս մասին օգոստոսի 10-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր է, որ դաշինքովմասնակցի, բայց հնարավոր է, որ դա չլինի «Ելք»-ը, այլ` բոլորովին նոր դաշինք: Բայց աներկբա է, որ մեր թեկնածուով պետք է մասնակցենք ընտրություններին»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածության առաջադրմանը` վարչապետը նշեց, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է:

«Հայկ Մարությանը փայլուն հասարակական գործիչ ու մենեջեր է, և այդ մասին քարոզարշավիընթացքում բոլորը կհամոզվեն»,- ասաց վարչապետը:

*

*