Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

...կարևորվել է տարբեր ոլորտներում հարաբերությունների սերտացումը և զարգացումը:
pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում  եղբայրական հարաբերությունների սերտացումը և զարգացումը:  Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բարձրաստիճան հաճախակի փոխայցերի և տարբեր մակարդակներով քաղաքական կոնսուլտացիաների անցկացման կարևորությունը:

Լևան Իզորիան նշել է, որ Վրաստանը շահագրգռված է ամրապնդելու և խորացնելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստ է շարունակել արդյունավետ փոխգործակցությունն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական պաշտպանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով ինչպես ընթացիկ գործընկերությունն ամրապնդելու, այնպես էլ նոր նախաձեռնություններ իրականացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

*

*