Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

«Ցանկալի կլիներ, որ Մարտի 1-ը դառնա ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր...»
pashinyan (2)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

«Ցանկալի կլիներ, որ մարտի մեկը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր: Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո մարտի մեկը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար»,-մասնավորապես նշել է Վազգեն Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում Վազգեն Մանուկյանը վարչապետին է ներկայացրել Հանրային խորհդրի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ՀԽ-ի հետագա գործունեության ուղղությամբ նախատեսվող քայլերը:

 

*

*