Նիկոլ Փաշինյանը հայտնեց նոյեմբերի 24-ին կայանալիք երթի մասին

«Երթը լինելու է անսովոր` մոտավորապես այնպիսին, ինչպիսի երթեր մենք անում էինք հեղափոխության օրերին»:
nikol-pashinyan

ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը որոշել է երթ կազմակերպել Երևան քաղաքով: Այս մասին «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ին բոլորիդ հրավիրում եմ մասնակցել համաերևանյան երթի: Երթը լինելու է անսովոր` մոտավորապես այնպիսին, ինչպիսի երթեր մենք անում էինք հեղափոխության օրերին: Այսինքն` սկսելու ենք Նոր Նորքից և Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով ենք անցնելու: Փորձելու ենք լինել վարչական շրջանների մեծ մասում: Հույս ունեմ, որ այդ օրը լավ կքայլենք: Ի վերջո՝ հեղափոխության այս փուլը արժևորելու և նշանավորելու ու Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ազդարարելու համար»,- ասաց Փաշինյանը:

*

*