Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ

«Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց ժողովրդի ցավերով...»
nikol-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։

Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով։ Նրա արձակը, հրապարակախոսությունը, նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության։ Համոզված եմ, որ նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի դրանցում»,-մասնավորապես ասված է ուղերձում:

 

*

*