Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Անկախության օրվա կապակցությամբ
nikol-pashinyan-pashtonakan3

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ միջպետական պայմանավորվածությունների կյանքի կոչումը կնպաստի հայ-թուրքմենական հարաբերությունների փոխշահավետ օրակարգի հետագա առաջմղմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական սերտ հումանիտար կապերի ընդլայնմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Թուրքմենստանի նախագահին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

 

*

*