Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

«...համատեղ ջանքերով հայ-շվեդական հարաբերությունները կբարձրացնենք որակական նոր մակարդակի»
pashinyan (3)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

«Շվեդիան Հայաստանի կարևոր գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվ աջակիցը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-շվեդական հարաբերությունները կբարձրացնենք որակական նոր մակարդակի` ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*