Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

«Համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ...»
nikol-pashinyan-pashtonakan3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի և Բրազիլիայի միջև ծավալվող արդյունավետ քաղաքական երկխոսությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա, որն ամուր հիմք է հանդիսանում առավել ընդլայնելու և զարգացնելու մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*