Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Քյոլնի քաղաքապետ

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:
pashinyan-qyolni-qaghaqapet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:

Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մեծ ոգևորությամբ են ընդունել ժողովրդավարական շարժման հաջողությունը, այն, որ Հայաստանի քաղաքացիները կարողացան խաղաղ ճանապարհով հասնել ժողովրդավարական փոփոխությունների: «Դուք հույս եք ներշնչում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխարհում ժողովրդավարության զարգացման կողմնակից են»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին` ասել է Քյոլնի քաղաքապետը:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Ռեքերին գնահատականների համար և նշել, որ ուրախ է պաշտոնական այցի շրջանակում այցելել Քյոլնի քաղաքապետարան: «Մեզ հաջողվեց խաղաղ ճանապարհով Հայաստանում հասնել ժողովրդավարական փոփոխությունների և իրականացնել մի գործընթաց, որը համատեղեց անհամատեղելի թվացողը: Այն մենք անվանեցինք հայկական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*