Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը շարունակել է հանրային տրանսպորտում

Բարձրաձայնվել է վերելակների խնդիրը...
nikol-pashinayn (1)

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը շարունակել է հանրայինտրանսպորտում: Նա բարձրացել է ավտոբուս,  քաղաքացիներին է տրամադրել իր նախընտրական բուկլետները:

Քաղաքացիները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես,  բարձրաձայնվել է «ԳԱԶել»-ների՝ երթուղիներից դուրս գալու հարցը, ինչին ի պատասխանը, Փաշինյանը զանգահարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Վերջինս ասել է, որ 2-4 տարի կպահանջվի այդ հարցը լուծելու համար։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Երևանում միասնական տրանսպորտի ցանց պետք է լինի, որպեսզի համապատասխան գործիքակազմի միջոցով քաղաքացիները տեղյակ լինեն, թե ավտոբուսը երբ է ժամանում: Նա նաև նշեց, որ Երևանի քաղաքապետի հետ պայմանավորվել են աշխատանքային խումբ ձևավորել ու ոստիկանների հետ ուսումնասիրել խցանումները:

*

*