Կրեմլի պալատում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն են:
pashinyan-putin

Կրեմլի պալատում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն են:

ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումն է ՌԴ ղեկավար Պուտինի հետ: Առաջին անգամ նրանք հանդիպել էին մայիսի 14-ին Սոչիում:

Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

*

*