Վարչապետ Փաշինյանն այսօր այցելել է Նոր Հաճն եւ Եղվարդ

Նոր Հաճն քաղաքում ծանոթացել է այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։
nikol-pashinyan-suren-papikyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Հասնելով Նոր Հաճն՝ վարչապետը նախ այցելել է այն բնակելի շենք, որտեղ երեկ տեղի է ունեցել ողբերգական դեպք. շմոլ գազից թունավորվելու պատճառով մահացել են 77-ամյա տատիկը և նրա 4 թոռնիկները։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցի և մոմ վառել նրանց հոգիների հանգստության համար։ Վարչապետ Փաշինյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրել է գազի ներտնային սպասարկման կարևորության վրա՝ հորդորելով անպայման հրավիրել համապատասխան մասնագետներին, ստուգել ներտնային ազդանշանային համակարգերը, համոզվել դրանց սարքինության հարցում և նոր միայն շահագործել։

nikol-pashinyan-ekexeci-mom3

Ավելի վաղ վարչապետն այցելել էր Եղվարդի Զորավան համայնք, ծանոթացել է համայնքի մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգման ծրագրի աշխատանքներին, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

Նա այցելել էր եւ ծանոթացել  Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծրագրի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը նաև ծանոթացել էր Եղվարդից Աշտարակ տանող ճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, ինչպես նաև Զովունի համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։

*

*