Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախկին ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փակման մասին...
pashinyan-nalbandyan

Քիչ առաջ ֆեյսբուքյան տեսակապով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փակման մասին, ասելով, որ գագաթաժողովի արդյունքները Հայաստանի համար դրական են, քանի որ այն նպաստեց Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Ըստ վարչապետի, գագաթաժողովը անցել է շատ բարձր մակարդակով:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպման որոշումը կայացվել էր դեռևս 2016թ-ին` Մադագասկարի մայրաքաղաքում: Եվ գագաթաժողովը Հայաստանում կազմակերպելու գործում շատ մեծ է նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարումը, ուզում եմ նրան հատուկ շնորհակալություն հայտնել»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին Էդվարդ Նալբադյանը ներկա չի եղել:

*

*