«Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման»

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
pashinyan-mushikivabo

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

Հանդիպման ընթացքում Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ավարտին վարչապետը գրառում է կատարել նաև ՖՄԿ «Ոսկե մատյանում», որում նշել է. «Ֆրանկոֆոնիայի կենտրոնակայան կատարելիք իմ այցի առթիվ, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող` վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման»։

*

*