Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա

Այցի ընթացքում նախատեսված է նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
pashinyan (3)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնում է Մոսկվա: Այս մասին վարչապետը երեկ հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Նա նշել է, որ այցը ռուսական կողմի հրավերով է։ Նախատեսված է նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

*

*