Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

Ուղերձում մասնավորապես ասված է...
pashinyan-medvedev

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի′ Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը վճռական է բոլոր ոլորտներում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացման հարցում:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցության բոլոր մակարդակներում իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ իմ ընտրվելու կապակցությամբ ջերմ բարեմաղթանքների համար»:

*

*