Փաշինյանը կոչով դիմեց ժողովրդին․ «Ձեր հույսն ու հաղթանակը ցանկանում են գողանալ»

Դիմելով ներկաներին՝ նա ասաց, որ անեն իրենց քայլը եւ կողմ քվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին։
nikol-pashinyan-aj 01.05

ԱԺ-ում հրավիրված նիստի ընթացքում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ժողովրդին․ «Սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ: Այս պահին դուրս եկեք փողոց և հրապարակ, հեղեղեք ՀՀ բոլոր քաղաքաների փողոցները և հրապարակները: Սա օրհասական պահ է մեր ժողովուրդն այսօր չի կարող տանուլ տալ իր փառապանծ հաղթանակը: Դիմում եմ ՀՀԿ պատգամավորներին, սա ՀՀ քաղաքացիների, այդ թվում ձեր ազատագրման ժամն է: Մենք ձեզանից շատերի հետ բարիկադների տարբեր կողմերում ենք եղել, բայց այստեղ չի լուծվում անձնական հարաբերույթունների հարց, այստեղ լուծվում է հայ ժողովդրի վերածննդի հարցը, լուծվում է ՀՀ-ի ԼՂՀ-ի հաղթական ապագայի հարցը: Ձեզնից չի պահանջվում բացառձակապես ոչ մի զոհողություն, ձեզնից պահանջվում է կողմ քվեարկել ժողովրդի թեկնածուին և քանդել այն պատնեշը, որ գոյություն ունի ձեր և ժողովրդի միջև»։

Նա ընդգծեց նաեւ, որ իրենք իրենց քայլերով ստեղծել են բոլոր հնարավորությունները՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռանալու համար, բայց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը սկսել են ճնշումներ գործադրել ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա, որպեսզի նրանք չքվեարկեն «ժողովրդի թեկնածուի օգտին»: «Ուզում եմ արձանագրել` դուք չեք հասկանում և շարունակում եք չհասկանալ Հայաստանում ստեղծված վիճակը, համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը թուլություն որակելը կարող է ցունամի դառնալ»,- ասաց նա:

 

 

*

*