ՀՀ-ում կլինի 12 նախարարություն. Նիկոլ Փաշինյան

«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները...»
nikol-pashinyan-karavarutyun

Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,-գրել է նա:

*

*