«Հայաստանի կառավարության կառուցվածքը կփոխվի առաջիկա 1 ամսվա ընթացքում». Նիկոլ Փաշինյան

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է...
nikol-pashinyan

Հայաստանի կառավարությունը փաստացի արդեն ձևավորված է, դրա կառուցվածքն այժմ քննարկման փուլում է և փոփոխության կենթարկվի առաջիկա 1 ամսվա ընթացքում: Այս մասին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն (կառավարությունը) արդեն փաստացի ձևավորված է: Մենք ծրագրում ենք փոխել դրա կառուցվածքը, այժմ մեզ մոտ քննարկումներ են ընթանում այդ առիթով, մեզ մոտ կլինի կառուցվածքային փոփոխություն՝ մեկ ամսվա ընթացքում», — ասել է Փաշինյանը:

Ռուսական գործակալությունը նաև հակիրճ ներկայացրել է Հայաստանի նոր կառավարության կառուցվածքային փոփոխությունները, որոնց մասին տեղեկությունն արդեն հանրայնացվել է:

*

*