Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան

«Նախատեսվում է, որ վաղը ՀՀ վարչապետը հրաժարական կտա»,- ասաց նա:
nikol-pashinyan-16072018 (1)

Նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա իր պաշտոնից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Նախատեսվում է, որ վաղը ՀՀ վարչապետը հրաժարական կտա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք սպասվո ՞ւմ է, որ վարչապետը հրաժարական կտա կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, Եղոյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել. հնարավոր է, որ նիստի ընթացքում, հնարավոր է՝ 1 ժամ հետո, հնարավոր է` 7 ժամ հետո»:

*

*